Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի պաշտոնակատարը հայաստանցիներին հորդորում է ամեն առիթով չփակել փողոցները

Վարչապետի պաշտոնակատարը հայաստանցիներին հորդորում է ամեն առիթով չփակել 
փողոցները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին հորդորում է ամեն պատճառով փողոցները չփակել, հարգել նաև մյուսների ազատությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանում քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավին մասնակցելով՝ ՀՀ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` կառավարությունը պատրաստ է լսել բոլորին:

«Ամենակարևոր ձեռքբերումը մեր ազատությունը, օրինականությունը, ժողովրդի իշխանությունն է : Բայց իմ համոզմունքն այն է, որ մենք պետք է շատ խնամքով վերաբերենք մեր ազատությանը, պետք է ոչ թե ցածրացնենք դրա արժեքը, այլ բարձրացնենք: Հայաստանում բանը հասել է նրան, որ հարևանը մի ճանապարհ է փակում, մյուսը` մեկ այլ: Ով ինչ խնդիր ունի, ճանապարհ է փակում: Սա, անկեղծ ասած, այնքան էլ ընդունելի չէ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց` ինքն այն մարդն է, ում հորդորով փակվել էին Հայաստանի բոլոր ճանապարհները, սակայն նաև նշեց` եթե 10 անգամ փողոց է փակել, հազար անգամ ներողություն է խնդրել բոլոր քաղաքացիներից, ում անհարմարություն է պատճառել, բացատրություն է տվել, ստացել է ժողովրդի թույլտվությունը: Եվ Փաշինյանը խնդրեց հաստատել, որ նա ունեցել է դա անելու բոլորի թույլտվությունը: Ծափերը դա հաստատեցին:

«Մեկին չես թողնում օրենք խախտի, ճանապարհ է փակում: Կան, իհարկե, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդարացի պահանջներով են փակում: Բայց  միթե կառավարությունը հրաժարվում է  ձեզ լսել` առանց ճանապարհ փակելու: Դուք ունեք խաղաղ հավաքներ անելու իրավունք: Ուզում եք ասել ձեր ասելիքը, բարձրաձայնեք և ձեզ կլսեն»,- վստահեցրեց Փաշինյանը:

Նա նկատեց` այսօր Հայաստանի լրատվամիջոցներն ազատ են առավել, քան երբևէ: Երրորդ Հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել: Փաշինյանը նշեց` եթե մարդիկ հարց բարձրաձայնեն, ողջ մամուլը լուսաբանելու է: «Պետք չէ փակել ճանապարհները: Պետք չէ արժեզրկել, դարձնել ամենօրյա օգտագործման կենցաղային իր այն ազատությունը, որը ձեռք ենք բերել միասին բարձր պայքարի միջոցով»,- ընդգծեց Փաշինյանն ու հորդորեց Հայաստանի քաղաքացիներին չվարվել այդպես:

Նա վերահաստատեց` Հայաստանում պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am