Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Արմենպրես»-ը և Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բանասիրության ֆակուլտետը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

«Արմենպրես»-ը և Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի 
բանասիրության ֆակուլտետը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բանասիրության ֆակուլտետի և Հայաստանի պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի միջև  հոկտեմբերի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի միջազգային գործունեության հարցերով տեղակալ Նատալյա Պոպլավսկայան և «Արմենպրես»-ի փոխտնօրեն Միհրան Միրխավոյանը:

«Ստորագրված հուշագիրն «Արմենպրես»-ին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել իր աշխատանքի ոլորտները և հանդես գալ որպես ուսուցողական և վերապատրաստման կենտրոն ոչ միայն գործակալության, «Հայաստանի Հանրապետություն» և «Республика Армения» թերթերի ռուսերեն գրող լրագրողների, այլ նաև Հայաստանում աշխատող բոլոր ռուսախոս լրագրողների և ապագա մասնագետների համար»,- ընդգծեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի միջազգային գործունեության հարցերով տեղակալ Նատալյա Պոպլավսկայան հայտնել է, որ բուհի պատվիրակությունը Հայաստան է այցելել «Россотрудничество»-ի հրավերով:

«Մենք եկել ենք կրթական միջոցառումներ անցկացնելու համար, որպեսզի բարձրացնենք լրագրություն մասնագիտությունը ուսուցանող հայ ուսանողների, ինչպես նաև գործող լրագրողների որակավորումը: Մենք երեք օր կրթական միջոցառումներ ենք անցկացրել, ուսանողների հետ քննարկել ենք ժամանակակից լրագրության միտումները, զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման նոր մոտեցումները: Քննարկել ենք նաև օրակարգի ձևավորման խնդիրները, պետության իմիջի և այդ գործընթացում լրատվամիջոցների դերը, ինչպես նաև ոճական առանձնահատկությունները, որոնք վերաբերվում են ռուսերենի զարգացմանը: Պարապմունքները տեղի են ունեցել «Արմենպրես»-ի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հարթակներում»,- ասել է նա:

Նատալյա Պոպլավսկայան նաև հավելել է, որ «Արմենպրես»-ի հետ ստորագրված հուշագիրը և հայ գործընկերների հետ համագործակցությունը շատ կարևոր է, ինչը հանդիսանալու  է իրական փոխգործակցություն հաստատելու մեկնարկային կետ:

«Պրակտիկա անցնող լրագրողների հեռ աշխատանքը ինտեգրացիոն գործընթացների, մեր միասնական տեղեկատվական տարածքի ձևավորման կարևոր ու անբաժան մասնիկն է: Դրա համար մենք պլանավորում ենք զարգացնել համագործակցությունը կրթական (գործող և ապագա լրագրողների համար), գիտական, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներում աշխատող  պրոֆեսիոնալների ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների կազմակերպման ուղղություններով»,- ընդգծել է Պոպլավսկայան:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am