Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը. South China Morning Post

Չինաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը. South China Morning Post

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախնական համաձայնության են հասել հանդիպման շուրջը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:

Նախնական կարգով օրը համաձայնեցված Է նոյեմբերի 29-ին՝ գագաթնաժողովի պաշտոնապես սկսվելուց մեկ օր առաջ, եւ, եթե ղեկավարներն իրոք հանդիպեն, դա կլինի նրանց առաջին առանձնազրույցն առեւտրական պատերազմի սկսվելուց հետո, որը վերջին ժամանակներս մնում Է գլխավոր հակասություններց մեկը երկու պետությունների հարաբերություններում, հաղորդել ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am