Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել և բարձր է գնահատել հիմնադրամից կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և նշել, որ դրանք նպաստում են տարբեր ոլորտների զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը: 

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել հիմնադրամի հետ՝ վերջինիս ծրագրերն արդյունավետ իրականացնելու գործում: Գրեգ Ջերեջյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, մասնավորապես, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Հիմնադրամի փոխնախագահը տեղեկացրել է, որ Մեղրիում նախատեսում են իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը միտված խոշոր ծրագիր, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ու նշել, որ նշված ոլորտների զարգացման նպատակով կառավարությունը ևս նախատեսում է տարբեր նախագծեր: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով նշված ոլորտներում կապահովվի առաջընթաց և զարգացում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am