Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բազմավեպ» հայագիտական հանդեսը տոնում է 175-ամյակը

«Բազմավեպ» հայագիտական հանդեսը տոնում է 175-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն ամենաերկարակյաց  «Բազմավեպ» հայագիտական հանդեսը տոնում է հիմնադրման 175-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում պարբերականի հոբելյանին նվիրված գիտաժողով էր կազմակերպվել: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը բացման խոսքում նշեց, որ Մխիթարյան Միաբանությունը, որպես գիտակրթական լուրջ հաստատություն, կայացած և հայագիտական խոշոր կենտրոն չէր կարող չունենալ իր գիտական հանդեսը: «Բազմավեպն անցել է զարգացման որոշ փուլեր: Առ այսօր այն հրատարակվում է որպես լուրջ գիտական հանդես, որն ի սկզբանե ունեցել է կուլտուր լուսավորչական և հոգևոր ուղղվածություն, ապա դարձել հայագիտական, գրական-գեղարվեստական հանդես»,-ասաց նա:

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հայ պարբերականների դերն անգնահատելի է մեր պատմության մեջ, ազգային ինքնության պահպանման գործում: «Մխիթարյան Միաբանությունը գիտական և մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաև հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող «Բազմավեպ»-ն ունեցել է ավելի քան 40 տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով  ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները նաև իրենց շնորհիվ է, որ ներմուծվել են հայկական մշակույթ:

«Բազմավեպ»-ի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին էր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843 թ. հիմնեց «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով Հ. Ղուկաս Ինճիճյանի հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am