Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են Հաշքաջիի մահվան մասին. Թրամփ

ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են Հաշքաջիի մահվան մասին. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախուզության տվյալները, որոնք առկա են ԱՄՆ-ում, վկայում են, որ կորած սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջին մեռած Է:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 18-ին: «Եթե հրաշքների հրաշք տեղի չունենա, ես կընդունեի, որ նա մահացած Է»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: «Ամեն ինչ դա Է վկայում… հետախուզական տվյալներ են ստացվում բոլոր տեղերից»,- հավելել Է նա:

«Դա վատ Է, շատ վատ, եւ հետեւանքները պետք Է լուրջ լինեն»,- ընդգծել Է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը նշել Է, որ դեռեւս «փոքր-ինչ վաղ Է» եզրակացություններ անել այն բանի վերաբերյալ, թե հատկապես ով Է հրամայել սպանել Հաշքաջիին: «Մենք աշխատում ենք մի շարք երկրների հետախուզությունների հետ»,- արձանագրել Է նա: Դրա հետ մեկտեղ նյութում ասված Է, որ Թրամփը «վստահություն Է հայտնել հետախուզության՝ մի շարք աղբյուրների վրա հիմնված տեղեկություններին, որոնք նշում են, որ Հաշքաջիի սպանության հարցում դեր են խաղացել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն՝ ամենաբարձր մակարդակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am