153 փրկարար ծառայող ստացել է «Փրկարար» որակավորման դաս
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության թիվ 1,3,7,11 հրշեջ փրկարարական ջոկատների թվով 153 փրկարար ծառայողի շնորհվել է «Փրկարար» որակավորման դաս: Եվս 18 փրկարարներ ստացել են «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս: Գրքույկները և կրծքանշանները որակավորում ստացած ծառայողներին հանձնել է ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, նշենք, որ փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողովի ուժերով մինչև օրս որակավորվել է 624 փրկարար ծառայող, իսկ 260 ծառայողներ հանձնել են որակավորման քննությունը:
Քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 24-ի N 621-Ն հրամանով հաստատված «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջների ու նորմատիվների»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում