Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները

Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային 
աղետների արձագանքման կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գրասենյակի (ՊՎՆԳ) ղեկավար Սայլաս Գեսեթին, Ռազմական համագործակցության գրասենյակի ներակայացուցիչներ Սթիվեն Չուին և Չադ Մուրոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում:
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻ նախարարությունը մշտապես բաց է համագործակցության նոր ուղղությունների համար և կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարության կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների դեմ պայքարի բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և գործողությունների պլանի առկայությունը:

Ս. Գեսեթը նշեց, որ նմանատիպ ծրագիր իրականացվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ և հույս հայտնեց, որ ԱԻ նախարարության հետ կատարվող առաջին քայլերը կդառանան բազմամյա, արդյունավետ փոխգործակացության հիմք:

Որպես ծրագրի մեկնարկի առաջնային քայլ՝ նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում իրականացնել ոլորտային հետազոտություն՝ մասնավորապես, գնահատել երկրի՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների դեմ պայքարի կարողությունները: Գնահատման գործընթացից հետո կմեկնարկի փոխգործակցության ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am