Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիկյան հանդեսը հողմացրիվ Է արել Թրամփի «տնտեսական հաջողության» մասին առասպելը

Ամերիկյան հանդեսը հողմացրիվ Է արել Թրամփի «տնտեսական հաջողության» մասին առասպելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնությունը կտրուկ վատթարացում Է արձանագրում իր կյանքի բոլոր ոլորտներում Դոնալդ Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Newsweek հանդեսը:

Երկրում Թրամփի իշխանության գալուց հետո համաշխարհային ֆոնդային շուկայում բում սկսվեց, սակայն այն ավելի ու ավելի Է անկայուն դառնում առեւտրական պատերազմների պատճառով, որոնք ծավալվել են ԱՄՆ-ի նախագահների կողմից:

Արժեթղթերի ութսուն տոկոսը պատկանում Է ամենահարուստ ամերիկացիների 10 տոկոսին, իսկ հասարակ բնակչությունը դրանից ոչ մի օգուտ չի ստանում: Թրամփի քաղաքականությունը նաեւ բացասաբար Է ազդում գործարաններում աշխատողների վրա: Օրինակ՝ պողպատի վրա սահմանված սակագների պատճառով «Ֆորդ» կորպորացիան կորցրել Է մոտավորապես 1 մլրդ դոլար եւ հարկադրված Է եղել հսկայական թվով աշխատողների ուղարկել չվճարվող արձակուրդ, նշում Է հրատարակությունը:

Ինչպես վկայում են ԱՄՆ-ի առեւտրի նախարարության տվյալները, տնտեսական աճն ընթանում Է ամբողջ թափով, 2018 թվականի երկրորդ եռամսյակում այն կազմել Է 4,2 տոկոս: Բայց հասարակ ամերիկացիները դա եւս չեն զգում: Հաշվի առնելով գնաճը՝ աշխատավարձերը միայն մի փոքր են ավելի բարձր, քան 40 տարի առաջ, հայտարարում Է հրատարակությունը: Չնայած այն հայտարարություններին, որ գործազրկության մակարդակը նվազել Է 2,7 տոկոսով, աշխատատեղերի մեծ մասը դադարել Է հուսալի լինել, որովհետեւ յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին աշխատում Է պարտավորագրով, այսինքն՝ իրավունք չունի օգտվելու հիվանդաթերթիկից, գործազրկության ապահովագրությունից, նվազագույն աշխատավարձից եւ տարբեր փոխհատուցումներից:

Մինչդեռ, ինչպես նշում Է հրատարակությունը, սրընթաց աճում են բնակարանների գները, եւ բնակչության մեծամասնությունը ստիպված Է իր աշխատավարձի մեկ երրորդը տալ որպես վարձավճար կամ հիպոտեկ: Ընդ որում՝ Սպիտակ տունը դրան արձագանքում Է բյուջետային բնակարանների թվաքանակի կտրուկ կրճատմամբ, իսկ ԱՄՆ-ի բնակզարգացման նախարարը պահանջում Է ավելացնել այն վարձավճարի չափը, որը մուծում են մունիցիպալ բնակարաններում ապրող աղքատ ընտանիքները:

Բացի այդ, սրընթաց կերպով աճում են առողջապահության ծախսերը, եւ Թրամփը, ի հավելումն դրա, խարխլում Է Հասանելի բուժպասարկման մասին օրենքի հիմքերը, ինչի պատճառով արդեն շուրջ չորս միլիոն ամերիկացիներ են կորցրել բժշկական ահահովագրությունը: Բացի այդ, աճում Է ենթակառուցվածքի զարգացման հետ կապված խնդիրների թիվը: Թրամփը խոստացել Է 1,5 տրլն դոլար ծախսել քաղաքների արդիականացման համար, բայց արդյունքում նույն այդ գումարով նվազեցրել Է խոշոր կորպորացիաների համար հարկերը, եւ այդպիսով բյուջեն զրկել ենթակառուցվածքը բարելավելու միջոցներից: Newsweek-ն ավելացնում Է, որ Թրամփի «տնտեսական հաջողության» վերաբերյալ հայտարարությունները կապված են տնտեսական աճի, ֆոնդային շուկայի, գործազրկության վերաբերյալ ընդհանուր տվյալների հետ: Բայց հասարակ բնակիչներն ապրում են իրենց անձնական տնտեսության պայմաններում՝ կապված կյանքի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու հետ: Եթե նայենք ԱՄՆ-ի հասարակ բնակչության կենսամակարդակին, ապա կարելի Է տեսնել, որ այն արագորեն ընկնում Է: «Դրանում մեղավոր Է ոչ միայն Թրամփը: Դա սկսվել Է դեռ մինչեւ նրա նախագահությունը: Բայց նա ոչինչ չի անումիրադրությունը շտկելու համար»,-ընդգծում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am