Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վալերի Օսիպյանը գոհ է ոստիկանության համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից

Վալերի Օսիպյանը գոհ է ոստիկանության համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը գոհ է համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանության պետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այն, որ ոստիկանությունն այսօր տարբերվում է, դա միանշանակ է: Այսօր միայն ու միայն ուժեղ բանիմաց ոստիկանության արդյունքում մենք ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ: Այսօր կան կարծիքներ, որոնք տարբերվում են: Դրանք քիչ են, բայց կան: այդպիսով փորձում են ցեխ շպրտել մեր ոստիկանության վրա, բայց ես, լինելով այդ կառույցի ղեկավարը, գոհ եմ համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից: Նույնը չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին, սակայն հիմա ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ասաց ՀՀ ոստիկանության պետը:

Նա հավելեց, որ Երևանի ավագանու ընտրությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի ընթացքում ոստիկանության իրականացրած ծառայությունը վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի պրոֆեսիոնալ ոստիկանություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am