Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հռոմում բացվում է «Կինոյի տոն» միջազգային փառատոնը

Հռոմում բացվում է «Կինոյի տոն» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին Հռոմում 13-րդ անգամ կբացվի «Կինոյի տոն» միջազգային կինոփառատոնը: Իր գոյության ընթացքում այն քանիցս փոխել Է ձեւաչափը եւ այժմ վերադարձել Է հանդիսատեսների փառատոն լինելու, հանրությանը համաշխարհային կինոյի համայնապատկերին եւ նրա լավագույն ժամանակակից նմուշներին ծանոթացնելու սկզբնական գաղափարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարվա ծրագրում են Էլայ Ռոտի «Ժամացույցներով տան գաղտնիքը» թրիլլերը՝ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ, Մայքլ Մուրի «Ֆարենգեյթ 11/9» նոր քաղաքական պամֆլետը, լեհական կինոյի դասական Կշիշտոֆ Զանուսիի վերջին աշխատանքը՝ Eter-ը: Կինոփառատոնի բացմանը կկայանա Դրյու Գոդարդի «Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում» ֆիլմի պրեմիերան՝ Ջեֆ Բրիջեսի, Դակոտա Ջոնսոնի, Քրիս Հեմսֆորթի, Ջոն Հեմմի մասնակցությամբ: Հիմնական ծրագրում ներկայացված կլինեն տարբեր երկրների 38 գեղարվեստական ժապավեններ եւ վավերագրական կինոնկարներ:

Կինեմատոգրաֆում ներդրված ավանդի համար պատվավոր մրցանակների կարժանանան ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն եւ ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը, որոնց սպասում են Հռոմում: Ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում Է մնում իտալական կինոն:

Նրա նշանավոր ներկայացուցիչներ Մարիո Մարտոնեն եւ Ջուզեպե Տոռնատորեն, Ռորվահեր քույրերը, ստեղծագործական հանդիպումներ կանցկացնեն հանրության հետ: Հետահայաց սեկցիաները նվիրված են Պիտեր Սելերսին, Մորիս Պիալային, ինչպես նաեւ ներառում են մի շարք ցուցահանդեսներ: Հռոմի կինոֆորումը մրցութային չԷ, պրոֆեսիոնալ ժյուրի չի նշանակվում, միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսների քվեարկությամբ: Այն հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին՝ ֆիլմերի եւ բազմաթիվ ուղեկցող իրադարձությունների տասնօրյա մարաթոնից հետո, որոնցում կխորասուզվի քաղաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am