Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության, սպորտի և երիտասարդության, պետական ֆինանսների կառավարման և տնտեսական երկխոսության ոլորտներին առնչվող՝ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումները:
Նիստի օրակարգում ներառված ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների ամփոփ զեկույցները վերաբերել են ինչպես առանձին ոլորտային բարեփոխումներին, այնպես էլ համաձայնագրի հրահանգներով պահանջվող միջոցառումներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում