Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարված

Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը եռօրյա սուգ Է հայտարարել Կերչում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ամենաանկեղծ եւ խորին ցավակցություններս եմ հայտնում Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Ցնցված եմ այդ ահավոր ողբերգությունից, կիսում եմ ձեր ցավն ու վիշտը»,- գրել Է տարածաշրջանի ղեկավարն իր ֆեյսբուքում: «Ղրիմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ վաղվանից կհայտարարվի եռօրյա սուգ»,- հավելել Է Ակսյոնովը:

Հոկտեմբերի 17-ին Կերչի քոլեջում գործել Է անհայտ պայթուցիկ սարք: Նախնական տվյալներով՝զոհվել Է 18 մարդ, հիմնականում՝ դեռահասներ, սակայն հաղորդվում Է, որ զոհերի թիվը կարող Է աճել: Պայթյունից տուժել Է շուրջ 50 մարդ: Քննչական կոմիտեն պատահարը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հարուցվել Է քրեական գործ: Արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի Հանրապետության Գլխավոր վարչությունը հայտարարել Է արտակարգ դրության մասին Կերչում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, ինչի մասին հայտնել են գերատեսչության պաշտոնական կայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am