Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լեդի Գագան հայտնել Է իր նշանադրության մասին

Լեդի Գագան հայտնել Է իր նշանադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան Լոս Անջելեսում անցկացված ELLE Women in Hollywood մրցանակի հանձնման արարողությանը հաստատել Է նշանադրությունը իր 49-ամյա գործակալ Քրիստիան Քարինոյի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Իր խոսքում նա մտերիմներին շնորհակալություն Է հայտնել հոգատարության համար եւ Քարինոյին ներկայացրել Է որպես իր փեսացու:

Հրատարակության տվյալներով՝ Լեդի Գագան (իսկական անունը Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) եւ Քարինոն հանդիպում են 2017 թվականի սկզբից: Երկար ժամանակ սիրահարներին հաջողվում Էր իրենց հարաբերությունները գաղտնի պահել մամուլից:

Ավելի վաղ երգչուհին նշանված Էր ամերիկացի դերասան Թեյլոր Քինիի հետ, բայց 2016 թվականին գույգը բաժանվել Է:

ELLE Women in Hollywood մրցանակը հանձնում են Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am