Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուորեն Բաֆեթը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է ամենաշատ նվիրատվություններ արած ամերիկացիների վարկանիշը

Ուորեն Բաֆեթը, Forbes-ի վարկածով, գլխավորել Է ամենաշատ նվիրատվություններ արած ամերիկացիների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն առաջին տեղն Է զբաղեցրել այն ամերիկացիների վարկանիշում, որոնք ամենաշատ նվիրատվություններն են կատարել տարվա ընթացքում, վարկանիշ, որը ներկայացրել Է Forbes հանդեսը: Ինչպես ճշտել Է հանդեսը, 2017 թվականին Բաֆեթը բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել Է 2,8 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի տվյալներով՝ Բաֆեթը 2 մլրդ դոլարից ավելի փոխանցել Է իր մտերիմ ընկերների՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա տիկնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամներին: Մնացած գումարը ներդրողը բաշխել Է իր կողմից հիմնադրված Սյուզան Թոմփսոն Բաֆեթ հիմնադրամի, որը կոչվել Է Բաֆեթի հանգուցյալ կնոջ պատվին, ու եւս երեք կազմակերպությունների միջեւ, որոնք հիմնվել են զույգի զավակների կողմից: Երկրորդ տեղում հայտնվել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, որոնք բարեգործությանը նվիրաբերել են 2,5 մլրդ դոլար: Ամուսինները միջոցները փոխանցել են սեփական բարեգործական կազմակերպություններին՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի տարածման դեմ պայքարող հիմնադրամին եւ այն հետազոտական ինստիտուտին, որը դեղորայք Է մշակում այդ հիվանդությունների դեմ:

Զույգը նաեւ օգնել Է Հանուն Աֆրիկայում «կանաչ հեղափոխության» դաշինքին, որն օժանդակում Է այս մայրցամաքում գյուղատնտեսության զարգացմանը: Երրորդ տեղը բաժին Է հասել միլիարդատեր եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգին: Ֆիլանտրոպը բարեգործությանը նվիրաբերել Է 702 մլն դոլար. նրա կողմից աջակցվող նախաձեռնությունների թվում են՝ ինովացիաների զարգացումը ամերիկյան քաղաքներում, ածխի սպառման համաշխարհային ծավալների կրճատումը եւ կանանց տնտեսական զարգացմանն աջակցելը Արեւմտյան Աֆրիկայում:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերում հայտնվել են Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ընտանիքը եւ ֆինանսիստ Ջորջ Սորոսը. նրանք բարեգործական նպատակներով ծախսել են 536 մլն դոլար եւ 531 մլն դոլար՝ համապատասխանաբար: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը զբաղեցրել են վարկանիշի վեցերորդ հորիզոնականը՝ բարեգործության վրա ծախսելով 400 մլն դոլար: Ընդամենը Forbes-ի վարկանիշում ներկայացված Է 50 դիրք: Ցուցակը կազմվել Է հրապարակված տվյալների հիման վրա եւ հաշվի չի առնում այն նվիրատվությունները, որոնք արվել են, բայց դեռ չեն փոխանցվել հայտարարված ստացողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am