Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը

Տեղի  է ունեցել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց 
մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ-4)» ծառայությունները ձեռք բերելու նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին  «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից: 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր նախագծային աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Ընդհանուր առմամբ առաջին փուլում մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 18 խորհրդատվական կազմակերպություն։ Գնահատման առաջին փուլից հետո հաջորդ փուլ է անցել 6 խորհրդատվական կազմակերպություն (Հ/Ձ Էջիս Ինթերնեյշնլ (Ֆրանսիա) և Այ Էլ Էֆ Քոնսալթինգ Ինջայնիրս Պոլսկա (Լեհաստան), Թի Փի Էֆ Գետինսա-Եվրոստուդիոս (Իսպանիա) և ենթախորհրդատու Ի Այ Էներջի Ըդվայզորի (Հայաստան), Հ/Ձ Ի Ար Դի Ինջայնիարինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջայներիա (Իտալիա), Հ/Ձ Էյ Այ Սի Պռոգետտի (Իտալիա) և Թի Ի Սի Ինֆրասթրաքչըրս (Լիտվա) և ենթախորհրդատու «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ (Հայաստան), Հ/Ձ Կոքս Քոնսալթ Ջի Բի Էյջ Քոնսալթինգ Ինջայնիրս (Գերմանիա) և Հոհվա Ինջայնիիրինգ (Կորեա), Էյարվի Ասսոշիեյթս Արքիտեքթս Ինջայնիարս & Քոնսալթանթս Փի Վի Թի (Հնդկաստան) և ենթախորհրդատու «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ (Հայաստան)։ Վերջիններիս տեխնիկական և ֆինանսական հայտ ներկայացնելու հրավեր է ուղարկվել։ Դիմել է 5 խորհրդատվական կազմակերպություն, որոնցից 4-ի լիազորված անձինք ներկա էին մրցութային հանձնաժողովի նիստին։

Հայտերի հրապարակային բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի տեխնիկական առաջարկների գնահատում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am