Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը և փոխվարչապետը Ընտրական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ

«Ծառուկյան» խմբակցությունը և փոխվարչապետը Ընտրական օրենսգրքի փաթեթի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման արդյունքում որոշակի հարցերի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության անդամների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցրեց` «Ծառուկյան» խմբակցությունը մեծ հաշվով կիսում է իրենց մոտեցումները:

««Ծառուկյան» խմբակցության հետ քննարկմանն ունեինք մեկ սկզբունքային կետ: Դա վերաբերում էր խորհրդարան չորս խմբակցությունների անցնելուն: Մենք քննարկեցինք և ունենք որոշակի փոխզիջումային լուծում: Չորրորդ ուժը ներկայացված կլինի ԱԺ-ում, եթե նա հավաքի առնվազն 2  տոկոս ձայն»,- նշեց Միրզոյանն ու հավելեց` սակայն այս հարցը դեռ պետք է քննարկեն մյուս խմբակցությունների հետ:

Արարատ Միրզոյանը «Ծառուկյան» խմբակցության հետ քննարկել է մի քանի կետ: Ինչպես փոխվարչապետը նշեց` մեկ կետի հետ կապված ոչինչ չէին կարող անել, որովհետև սահամանդրության  պահանջն այլ էր:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am