Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների հետ փոխըմբռնման հույս է հայտնել

Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԱԺ խմբակցությունների հետ 
փոխըմբռնման հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի համար ԱԺ խմբակցություններից կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, մյուս մասը` ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Խմբակցությունների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը` ոչ»,- ասաց Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանի խոսքին, թե կառավարությունում նախագիծն ընդունել են առանց խմբակցությունների հետ քննարկման:

Նա վստահեցրեց` հայեցակարգը՝ շատ ավելի վաղ, և ապա՝ նաև օրենքի նախագիծը ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Պաշտոնապես վերջին տարբերակը ուղարկվել է նաև հոկտեմբերի 16-ին, որովհետև այդ օրն է հաստատվել կառավարության կողմից: Փոխվարչապետը վստահեցրեց` Վենետիկի հանձնաժողովի հետ կապը շարունակվելու է: Նա նաև հույս հայտնեց`փոխըմբռնում կլինի խմբակցությունների հետ:

Արարատ Միրզոյանն այժմ ԱԺ-ում քննարկում է անցկացնում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը: Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am