Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովում Brexit-ի շուրջ գործարք չի լինի. աղբյուր

ԵՄ-ի գագաթնաժողովում Brexit-ի շուրջ գործարք չի լինի. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթանաժողովում չեն կարողանա համաձայնության հասնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:

«Չորեքշաբթի մենք փոխզիջում չենք ակնկալում, հրաշք հազիվ թե տեղի ունենա»,- ասել Է նա: Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնը մինչ այժմ չեն կարգավորել գլխավոր տարաձայնությունը, որը վերաբերում Է ԵՄ-ում մնացող Իռլանդիայի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ ապագա սահմանի հսկողության ռեժիմի հարցին: «Մենք փոխզիջում չունենք: Որոշումը, որը մենք առաջարկում ենք, Մեծ Բրիտանիան հրաժարվում Է ընդունել:

Ներկայում այսպիսին Է իրադրությունը, որը չի փոխվի մինչեւ չորեքշաբթի կամ նույնիսկ գագաթնաժողովում»,- պարզաբանել Է նա: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, որը Լյուքսեմբուրգում մասնակցել Է ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների նիստին, հայտարարել Է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են:

«Դեռեւս մնում են տարբեր հարցեր, որոնք պետք Է լուծել, հաղթահարել»,- ասել Է նա: ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ Brexit-ի շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի գործարքը հնարավոր Է, բայց հայտնի չԷ՝ երբ: «Ես կարծում եմ, որ հնարավոր Է համաձայնության հասնել, այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ, ոչ ոք չգիտի»,- նշել Է նա: Հանթն ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երբեք չի ստորագրի այնպիսի գործարք, որը չի գոհացնի երկրին: «Միացյալ թագավորությունում բոլորը պետք Է վստահ լինեն դրան»,- հավելել Է նա:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am