Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով շարունակում են երկրի հարավի մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր Պեզանի կոմունայում հազար մարդու տարհանման մասին՝ կապված ամբարտակի ճեղքման վտանգի հետ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան տարհանում Է իրականացվել Նարբոն քաղաքի մերձակայքում: Բացի այդ, հաղորդվում Է, որ հոկտեմբերի 16-ին Օդի դեպարտամենտում փակ կլինեն ուսումնական հաստատությունները:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված Է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում Է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը:

Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, 11-ից 13 Է: Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am