Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավստրալիայի կառավարությունը մտադիր է Իսրայելում երկրի դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ

Ավստրալիայի կառավարությունը մտադիր է Իսրայելում երկրի դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հաղորդվում Է երկրի կառավարության պաշտոնական կայքում:

Ավստրալիայի կառավարության ղեկավարի եւ արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի համատեղ հայտարարության մեջ ասված Է. «Այսօր ավստրալական կառավարությունը մի շարք կարեւոր հայտարարություններ Է արել՝ հաջակցություն Մերձավոր Արեւելքում Ավստրալիայի շահերի: Ընդհանուր առմամբ այդ հայտարարություններն ամրապնդում են մեր հանձնառությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը, նպաստում են Իսրայելի հետ մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ ցուցադրում Իրանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակելու մեր մտադրությունը»:

Մորիսոնը եւ Փեյնը, մասնավորապես, նշել են, որ մոտ ժամանակներս երկրի կառավարությունը մտադիր Է քննարկել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը՝ «ընդսմին Արեւելյան Երուսաղեմը ճանաչելով որպես ապագա Պաղեստինյան պետության սպասվող մայրաքաղաք»:

Հայտարարության մեջ նշված Է, որ Ավստրալիայի կառավարությունը կդիտարկի Ավստրալիայի դեսպանությունն Արեւմտյան Երուսաղեմ տեղափոխելու որոշման առավելությունները, բայց «ցանկացած որոշման հիմքում կդրվի ազգային շահերի համար նման քայլի հետեւանքների մանրակրկիտ գնահատականը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am