Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեթիսը Թրամփի հետ չի խոսել իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ նախագահի հայտարարությունից հետո

Մեթիսը Թրամփի հետ չի խոսել իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ նախագահի հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը չի խոսել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում կայացած նրա հարցազրույցից հետո, որտեղ երկրի ղեկավարը հայտարարել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի հնարավոր պաշտոնաթողության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեթիսն այդ մասին լրագրողներին հայտնել Է հոկտեմբերի 15-ին՝ այցով ուղեւորվելով Վիետնամ:

Լրագրողները Պենտագոնի ղեկավարին խնդրել են մեկնաբանել Թրամփի արտահայտությունն այն մասին, թե Մեթիսը Դեմոկրատական կուսակցության կողմնակից Է եւ շուտով կարող Է հեռանալ նախագահի թիմից: «Ես ոչինչ չունեմ ասելու: Ես նրա թիմում եմ, մենք երբեք չենք քննարկել իմ հեռանալու հնարավորությունը: Ինչպես դուք այժմ տեսնում եք, մենք շարունակում ենք աշխատել»,- նրա խոսքից մեջբերում Է արված պաշտպանության նախարարության մամուլի տեղեկագրում:

Նա նաեւ նշել Է, որ չի խոսել Թրամփի հետ հարցազրույցից հետո եւ խոստովանել Է, որ նույնիսկ «այն չի դիտել»: «Ես (հարցազրույցի վերաբերյալ) ինչ-որ քաղվածքներ եմ կարդացել թերթերից, բայց դեռ չեմ ծանոթացել բոլոր (նյութերին),- նշել Է նա:- Պաշտպանության նախարարությունում շարունակում եմ անել իմ գործը: Ոչ մի խնդիր չկա»: «60 րոպե» ծրագրում Թրամփի հարցազրույցից քաղվածքները CBS հեռուստաալիքում հրապարակվել են հոկտեմբերի 14-ին: Թրամփի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների վարչակազմից կարող են հեռանալ նաեւ այլ աշխատակիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am