Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուլղարիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին

Բուլղարիան հրաժարվեց մասնակցել «Եվրատեսիլ-2019»-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթին, որը մայիսին տեղի Է ունենալու Թել Ավիվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային հեռարձակող ԲԱՀ հեռուստաալիքը: Որոշումը դարձել Է այն միջոցների բաղկացուցիչ մասը, որոնք հեռուստաալիքի ղեկավարությունը ձեռնարկում Է բյուջետային ծախսերի կրճատման շրջանակներում»,-ասված Է հայտարարության մեջ:

Բուլղարիան «Եվրատեսիլ»-ին մասնակցում Է 2005 թվականից եւ լավագույն արդյունքի Է հասել 2017 թվականին, երբ նրա ներկայացուցիչը՝ երգիչ Կրիստիան Կոստովը, երկրորդ տեղն զբաղեցրեց մրցույցում: Իսրայելը «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման իրավունք Է ստացել այս տարի Պորտուգալիայում իսրայելուհի Նեթա Բարզիլայի տարած հաղթանակի շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am