Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է. Գորան Պանդև

Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է. Գորան Պանդև

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմի ավագ Գորան Պանդևը կարծում է, որ Հայաստանի ընտրանին լավ որակներ ունեցող թիմ է:

«Հայաստանի հավաքականը լավ որակներ ունեցող թիմ է և ի սկզբանե կարծում էինք, որ հենց Հայաստանի և Մակեդոնիայիի թիմերը կպայքարեն խմբում բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար: Մենք 3 խաղի ունենք 9 միավոր, իսկ նրանք ունեն միայն 3 միավոր: Վստահ են, վաղը համառ պայքար է լինելու դաշտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:

Մակեդոնիայի թիմի ավագ խոսքով՝ թիմերի առաջին խաղում Մակեդոնիայի ֆիզիկական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա էր և թիմը լավ էր դասավորվում խաղադաշտում, ինչպես նաև գիտեին մրցակցի թույլ կողմերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am