Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեորգի Ավետիսյանը մասնակցել է Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովին

Գեորգի Ավետիսյանը մասնակցել է  Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան 
ասոցիացիայի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին  Հայաստանի Ամերիկայն համալսարանում  տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինը առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցացիան (B-FoST) սևծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների չահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային և կիրառական սննդի գիտության, հետազոտության և զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման և առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի և ինժեներիայի, սննդի անվտանգության և որակի, սննդի և կերերի շուկայի ոլորտներում։

Համաժողովն ընձեռում է գերազանց և եզակի հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։

Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների և սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am