Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քրիստոնեասոցիալական միությունը հաղթում է Բավարիայի խորհրդարանի ընտրություններում

Քրիստոնեասոցիալական միությունը հաղթում է Բավարիայի խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ-ի կառավարող կոալիցիայի գծով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կրտսեր գործընկերը՝ Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ) հաղթում Է Բավարիայի լանդտագի (երկրամասային խորհրդարանի) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,2 տոկոսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս նախնական պաշտոնական արդյունքները հոկտեմբերի 15-ին ներկայացրել Է տեղական ընտրական հանձնաժողովը:

2013 թվականի համեմատությամբ, երբ երկրամասում տեղի ունեցան նախորդ ընտրությունները, բավարացի պահպանողականները կորցրել են ձայների 10,5 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել են «կանաչները»՝ 17,5 տոկոս ձայներով: Նրանք իրենց դիրքերը բարելավել են 8,9 տոկոսով: Լանդտագի երրորդ ուժը դարձել Է «Ազատ ընտրողներ» ոչ մեծ կուսակցությունը՝ 11,6 տոկոս արդյունքով:

Կոալիցիայի գծով Մերկելի եւս մեկ գործընկերը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել Է ընտրողների ձայների ընդամենը 9,7 տոկոսը, ինչը 10,9 տոկոսով պակաս Է 2013 թվականի համեմատությամբ: Աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը հավաքել Է ձայների 10,2 տոկոսը եւ անցել ԳԴՀ-ի եւս մեկ տարածաշրջանային խորհրդարան: Այսօրվա դրությամբ այն ներկայացված չԷ միայն Հեսսենի լանդտագում: Այնտեղ երկրամասային ընտրությունները կկայանան երկու շաբաթից: Ազատ դեմոկրատական կուսակցությունն ստացել Է ձայների 5,1 տոկոսը եւ դժվարությամբ, բայց հաղթահարել Է երկրամասի խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի արգելքը: Ընտրողների մասնակցության մակարդակը կազմել Է 72,4 տոկոս: 2013 թվականին ընտրություններին մասնակցել Էր ընտրողների 63,6 տոկոսը:

Բավարիայի լանդտագում, որը բաղկացած կլինի 205 անդամնեցից, տեղերը կբաշխվեն հետեւյալ կերպ. ՔՍՄ-ն կստանա 85 մանդատ, «կանաչները»՝ 38, «Ազատ ընտրողները»՝ 27, «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը՝ 22, սոցիալ դեմոկրատները՝ 22, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 11 մանդատ:

Չորս շաբաթվա ընթացքում պետք Է կազմավորվի կոալիցիա, քանի որ ՔՍՄ-ն ընտրությունների արդյունքներով կորցրել Է խորհրդարանական մեծամասնությունը: Ինչպես սպասվում Է, այն դաշինք կկազմի «Ազատ ընտրողների» հետ, երկու կուսակցություններն ավելի վաղ արդեն հայտարարել են երկրամասային կառավարությանը մասնակցելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am