Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ վստահում Է իր վարչակազմի ոչ բոլոր աշխատակիցներին

Թրամփը հայտարարել Է, որ վստահում Է իր վարչակազմի ոչ բոլոր աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ վստահում Է Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթերում ցուցադրվել Է հոկտեմբերի 14-ին:

«Ես ոչ բոլորին եմ վստահում Սպիտակ տանը: Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ»,- ընդգծել Է նա: «Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ Է, դա արատավոր տեղ Է: Վաշինգտոնը արատավոր, արատավոր վայր Է: Հարաձակումներ, զրպարտանք, խոսակցություններ քո թիկունքում, բայց ես յուրովի հարմարավետ եմ ինձ զգում այստեղ»,- հավելել Է Թրամփը:

Նախագահը հայտնել Է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կարող են լքել մի քանի աշխատակիցներ: Ընդսմին նա ընդգծել Է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս» չկա, չնայած այն բանին, որ այդ մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am