Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բորիս Ջոնսոնը կոչ Է արել դիմադրել ԵՄ-ի ճնշմանը Brexit-ի շուրջ բանակցություններում. Telegraph

Բորիս Ջոնսոնը կոչ Է արել դիմադրել ԵՄ-ի ճնշմանը Brexit-ի շուրջ բանակցություններում. Telegraph

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը կոչ Է արել դիմադրել Եվրամիության ճնշմանը Brexit-ի պայմանների շուրջ ընթացող բանակցություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է իր հոդվածում, որը հոկտեմբերի 14-ին հրապարակել Է The Daily Telegraph թերթը:

«ԵՄ-ի կողմից անողոք բռնադատման ավելի քան երկու տարուց հետո եկել Է ժամանակը, որպեսզի Մեծ Բրիտանիան սկսի դիմադրել»,- գրել Է նա: «Հնարավոր համարելով Միացյալ Թագավորության սահմանադրական կարգի փոփոխություն՝ ԵՄ-ն մեզ բացահայտ քամահրանքով Է վերաբերվում»,- կարծում Է Պահպանողական կուսակցության ազդեցիկ անդամը, որը հերթական անգամ դժգոհություն Է հայտնել Brexit-ի վերաբերյալ կառավարական պլանից: ԱԳ նախկին նախարարը «սխալ» Է համարել Մեծ Բրիտանիայի կառավարության նախագիծը, որի համաձայն Լոնդոնը մտադիր Է հատուկ ռեժիմ սահմանել Իռլանդիայի սահմանին Brexit-ից հետո: Այդ սցենարը, նրա կարծիքով՝ Հյուսիսային Իռլանդիային թույլ չի տա մասնակցել ազատ առեւտրի շուրջը գործարքներին, որոնք Մեծ Բրիտանիան կկնքի այլ երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am