Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել. բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին 
ծանրության

ԵՐԵՎԱՆ , 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,  83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել  է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:

Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը: 

Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է:

Տարվա սկզբից սա  Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am