Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Իրավունք չունենք այլևս միավոր կորցնել Ազգերի լիգայում. Վարազդատ Հարոյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով հավաքականն այլևս իրավունք չունի միավոր կորցնել Ազգերի լիգայում:

«Ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականին և լիովին պատրաստ ենք առաջիկա խաղին: Պետք է կենտրոնացած խաղանք: Նման հավաքականների դեմ, ինչպիսին Ջիբրալթարն է, դժվար է խաղն ընթանում, կենտրոնացած խաղալով կարող ենք հաղթել և այնուհետ մտածենք Մակեդոնիայի դեմ հանդիպմանը: Պետք է երկու խաղերում էլ հաղթենք, քանի որ իրավունք չունենք այլևս միավոր կորցնելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը:

Հարոյանի խոսքով՝ նմանատիպ խաղերում մրցակիցները շեշտը դնում են հակագրոհների վրա: «Վերջին խաղերը խաղացել եմ ակումբում և լավ մարզավիճակում եմ: Ակումբում լեգիոնների խնդիր կա և խաղից է կախված լինում, թե ում են տալիս նախապատվությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով 3 տարի անց կրկին հավաքականին միացած Յուրա Մովսիսյանին, պաշտպանը առանձնացրեց, որ թիմն ուրախ է Յուրայի վերադարձի համար և բոլորին է հայտնի թե ինչպիսի ֆուտբոլիստ է նա:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ