Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մուն Չժե Ինը չի բացառել ԵՄ-ի միջնորդությունը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

Մուն Չժե Ինը չի բացառել ԵՄ-ի միջնորդությունը ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը չի բացառել, որ Եվրոպան կարող Է միջնորդ դառնալ Փհենյանի հետ Սեուլի կամ Վաշիգտոնի բանակցություններում, եթե դրանք փակուղի մտնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ այն դեպքում, եթե հետագայում Հյուսիսի եւ Հարավի կամ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորայի միջեւ երկխոսությունը փակուղի մտնի, ԵՄ-ն կարող Է իր դերը խաղալ՝ առաջարկելով յուրօրինակ միջոց եւ հանդես գալով որպես միջնորդ, ինչպես դա եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, երբ Եվրոպան միանգամայն նոր նախաձեռնություն առաջարկեց եւ հանդես եկավ որպես միջնորդ»,-հայտարարել Է նախագահը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել Է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը:

Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի Է ունեցել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը համաձայնության են եկել Կորեական թերակղզու միջուկազերծման եւ թշնամանքի դադարեցման շուրջ: Սակայն դեռեւս տարակարծություններ են պահպանվում այն հարցում, թե ով պետք Է անի առաջին քայլը եւ ինչ չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am