Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

«All.me» թվային ցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին ակտիվության շնորհիվ գումար վաստակել


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «All.me» թվային ցանցը հնարավորություն է տալիս օգտատերերին ցանցում ակտիվության հաշվին գումար վաստակել, նաև այդ գումարով վճարել որոշ ռեստորանների հաշիվը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում ցանցի Հայաստանում գտնվող համահիմնադիր Արտակ Թովմասյանը ներկայացրեց ցանցը, դրա ստեղծման նպատակը:

««All.me»-ն առաջին թվային ցանցն է աշխարհում: Դրա ծրագրավորումը սկսվել է դեռ երեք տարի առաջ, բայց գործում է արդեն տասը ամիս: Հիմնական նպատակն է փոխել անհավասարակշռությունը, որը գոյություն ունի սոցիալական ցանցերում: «All.me»-ն հիմնված է բլոկչեյնի վրա: Մինչ այսօր գոյություն ունեցող բոլոր ցանցերն օգտագործում են մարդկանց տվյալները և ստանում են մեծ եկամուտներ: Սոցիալական ցանցերի էջերում հաճախ կարելի է տեսնել գովազդներ: Օգտատերերը  շատ են, ցանցի տերերը գովազդից ստացված գումարն իրենց են վերցնում: Կարծում եմ` դա ճիշտ մոտեցում չէ: Բազմիցս բարձրացվել է հարցը, որ այդ գումարը պետք է կիսել ժողովրդի հետ: Հիմա մենք «All.me»-ից ստացած հասույթի հիսուն տոկոսը բաժանում ենք մեր օգտատերերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց Թովմասյանը:

Նա նշեց` ցանցում առաջին հերթին օգտատերերը գումար են վաստակում ըստ վարկանիշի: Գումարը տալիս են համաձայն օգտատերերի ակտիվության` եթե ունի շատ հետևորդներ, շատ գրառումներ և մեկնաբանություններ է կատարում: Ցանցում գոյություն ունի փոխանցման բանկ: Յուրաքանչյուր օգտատեր ունի  դրամապանակ, որից կարող է նաև փոխանցումներ անել: Փոխանցման համար շատ չնչին` 0.1 տոկոսի չափով գումար է գանձվում: «Մենք ընդամենը օգտատերերի հետ կիսում ենք գովազդից  ստացած մեր հասույթը: Սակայն, եթե օգտատերը ակտիվ չի լինում, գովազդի համար թիրախ չի համարվի»,- նշեց ցանցի համահիմնադիրը:

Կան նաև ռեստորաններ, որտեղ թվային այս ցանցի միջոցով վաստակած գումարով կարելի է վճարել ռեստորանի հաշիվը: Առաջինը եղել է Ֆրանսիայում, նման սրճարան կա նաև Երևանում:

«All.me»-ի գրասենյակը Իռլանդիայում է, բայց արդեն չորս ամիս , ինչ մասնաճյուղեր ունի նաև Հայաստանում, Կիպրոսում, Կիևում, Մոսկվայում, նախատեսում են բացել նաև Դուբայում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում: Սակայն Հայաստանում և նշված երկրներում բացել են ոչ թե մարքետինգի, այլ աշխատանքի կազմակերպման համար նախատեսված մասնաճյուղեր:

Ցանցի օգտատերերի քանակն արդեն 400 000 է: Դեռ հստակ չգիտեն, թե Հայաստանից քանի օգտատեր ունեն, սակայն նկատում են, որ ժողովուրդն ակտիվորեն սկսել է օգտվել: «All.me»-ն այլ հնարավորություններ ևս ունի. դեկտեմբերին կգործի նաև առևտրային հարթակը: Կունենան նաև էլեկտրոնային գումարի համակարգ, ամեն օգտագործողի կտան նաև քարտեր:

Ցանցի հինգ հեղինակներից երկուսը հայեր են: «All.me» հավելվածը կարելի է ներբեռնել սմարթֆոններ և պլանշետներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ