Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորաձեւության փորձագետները նշել են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լավագույն հարսանեկան զգեստը

Նորաձեւության փորձագետները նշել են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի լավագույն հարսանեկան զգեստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: JD Williams բրիտանական ռեթեյլերի նորաձեւության փորձագետները հարցում են անցկացրել Միացյալ Թագավորության բնակիչների շրջանում եւ որոշել վերջին հարյուր տարվա ընթացքում թագավորական ընտանիքի ամենալավ հարսանեկան զգեստը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Արդյունքում վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել Է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի պսակադրության զգեստը՝ ժանյակե տոպով եւ շքեղ կիսաշրջազգեստով, որը պատրաստել Էր Alexander McQueen նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Սառա Բերթոնը: Դրա օգտին քվեարկել Է հարցման մասնակիցների 34 տոկոսը:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել Է արքայադուստր Դիանան եւ նրա փղոսկրի գույնի կուլտային զգեստը, որը կարվել Էր մետաքսե դիպակից եւ զարդարվել 10 հազար մարգարիտներով: Բրիտանացիների 18 տոկոսն ընտրել Է այդ զգեստը: Հարյուրամյակի ընթացքում ամենավատը ճանաչվել Է Մեծ Բրիտանիայի թագուհու դստեր՝ արքայադուստր Աննայի զգեստը. այն ոչ մի մարդ չի նշել: Եղիսաբեթի զգեստն ընտրել Է հպատակների 10 տոկոսը: Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի՝ հինգմետրանոց քղանցատուտով սատինե զգեստի օգտին քվեարկել Է հարցվածների 2 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am