Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին. ՀՀ վարչապետ

ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են  Հայաստանում հակակոռուպցիոն 
պայքարին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում , որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակումներ ունի: Ես հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը: Տվյալ իրավիճակում ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները՝ ներառյալ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարին Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am