Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ֆուտբոլի Ազգային թիմը Ազգերի լիգայի մասնակցության համար կստանա 750 հազար եվրո


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն 50 տոկոսով ավելացրել է Ազգերի լիգայի հիմնադրամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միայն Ազգերի լիգայի վերջին` D  ենթախմբում հանդես գալու համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կստանա 750 հազար եվրո: Իսկ եթե թիմին հաջողվի խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել, ապա ընտրանին կստանա ևս 750 հազար եվրո: D խմբի թիմերը ամենաշատը կարող են ստանալ մինչև 1,5 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ