Պաշտոնական

Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությանհարցնէ:Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովիլոգոընտրվելէնուռը՝ինշանֆրանկոֆոնողջ տարածքիխաղաղությանևբարգավաճման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում