Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում

Նյու Յորքի իշխանությունները թույլատրեցին երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն ստորագրել Է կարգադրություն, որով թույլատրվում Է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ դե Բլազիոն համապատասխան կարգադրությունն ստորագրել Է հոկտեմբերի 9-ին, ինչի շնորհիվ Նյու Յորք քաղաքն ԱՄՆ-ում դարձել Է հինգերորդը Կալիֆոռնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի եւ Նյու Ջերսիի նահանգներից հետո, որտեղ արդեն թույլատրել են նշել երրորդ սեռը:

Նշված Է, որ տրանսգենդեր-ակտիվիստները երկար ժամանակ պնդում Էին, որ նման ուղղում ընդունվի: Ընդունված փաստաթղթի հիման վրա, ինչպես նշել Է Reuters-ը, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում իրենց արական կամ իգական սեռին դասել, իրավունք ունեն գրավոր դիմում տալ ծննդյան վկայականում սեռական պատկանելության սյունակում նշումը «երրորդ սեռով» փոխելու մասին: Դիմում ներկայացնելու համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am