Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում ոստիկանները գյուլենականության մեղադրանքով ձերբակալել են 51 զինվորականի

Թուրքիայում ոստիկանները գյուլենականության մեղադրանքով ձերբակալել են 51 
զինվորականի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հանրապետական դատախազությունը շարունակում է ուժային կառույցները գյուլենականներից «մաքրելուն» ուղղված գործողությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Անկարայի  ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն այս անգամ հատուկ գործողություններ է իրականացրել Թուրքիայի ռազմաօդային ուժերում:

Գյուլենականության կասկածանքով բերման է ենթարկվել 51 սպա (գործող և պաշտոնաթող), որոնցից 5-ը փոխգնդապետ են, 12-ը՝ մայոր, 31-ը՝ կապիտան, 1-ը՝ ավագ լեյտենանտ:

Հատուկ գործողություններն իրականացվել են Անկարա նահանգի 27 շրջաններում:

Պաշտոնական Անկարան «Հիզմեթ Հարեքեթի» (գյուլենականներ) ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին (1998 թվականից վտարանդիության մեջ է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում) մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու եւ ղեկավարելու մեջ: 

Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության «ապացույցներով փաստաթղթերի փաթեթ» են ուղարկել ԱՄՆ-ի նախագահին եւ խնդրել Գյուլենին արտահանձնել Թուրքիային: 

«Հիզմեթ Հարեքեթի» կրոնական կազմակերպությունը համարվում է նաեւ Նուրսիստների (նուրչուլար) շարժում, որն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am