Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում անհետացած լրագրողի գործով

ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում անհետացած լրագրողի գործով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել: Այս  մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին  կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել էր թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն: 

Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: 

Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am