Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նորընտիր նախագահ Բարհամ Սալեհին
18:23, 9 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը հաջողությունններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջեւ ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ եւ ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում