Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Google+ սոցիալական ցանցը փակելու են օգտատերերի համար

Google+ սոցիալական ցանցը փակելու են օգտատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը հայտնել Է, որ անհատական օգտատերերի համար փակելու Է իր Google+ սոցիալական ցանցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության պաշտոնական բլոգում զետեղված հայտարարությունը:

Ընդսմին ընկերությունը ճշտել Է, որ փակումը կտեւի 10 ամիս: «Հաշվի առնելով դժվարությունները (սոցցանցը պահելու) եւ օգտատերերի շրջանում Google+-ի չափազանց ցածր ժողովրդականությունը՝ մենք որոշեցինք փակել այն»,-ասված Է հաղորդագրության մեջ: Օգտատերերը հրահանգներ կստանան իրենց բոլոր տվյալների պահպանման եւ տեղափոխման վերաբերյալ, հավելել Է ընկերությունը:

Ընկերությունը նշել Է, որ ծառայությունը շատ ցածր ժողովրդականություն Էր վայելում. դրանից օգտվողների 90 տոկոսը Google+-ում անցկացնում Էր հինգ վայրկյանից ոչ ավելի: Բլոգի կայքի նույն հաղորդագրության մեջ Google-ը հայտարարել Է Google+-ի խոցելիության մասին, որը կարող Էր վերաբերել մոտավորապես 500 հազար օգտատերերի օգտահաշիվների տվյալներին: Google+-ի ծրագրային խափանումն արտաքին մշակողներին հնարավորություն Էր տալիս օգտատերերի պրոֆիլների գաղտնի տվյալներ մուտք գործել 2015 թվականից մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը, երբ սխալը հայտնաբերեցին ու վերացրեցին ներքին հետաքննության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am