Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին

Հայաստանը ՖՄԿ-ում նախագահության երկու տարիներին նոր թափ է հաղորդելու տնտեսական համագործակցության բաղադրիչին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նպատակն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, մանավանդ այն բաղադրիչին, որը վերաբերում է նորարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունենք նպատակ՝ թե՛ Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովի, թե՛ նախագահության երկու տարվա ընթացքում լրացուցիչ բովանդակություն, միս ու արյուն ավելացնել Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական համագործակցության բաղադրիչին, առավել ևս՝ այն մասին, որը վերաբերում է նորարարություններն: Եվ այդ առումով գագաթնաժողովի արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատու նախարարների ցանկի ստեղծումը: Մեր ցանկությունն է՝ նախագահության այս երկու տարում ստեղծել իրական համագործակցություն»,- ասաց Մնացականյանն ու հավելեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումից ակնկալիքները նույնն են. այն կարող է լավ համագործակցության սկիզբ տալ: 

Նա հույս հայտնեց՝ երկու տարվա մեր նախագահության ավարտի ընթացքում կկարողանան հաջորդ նախագահությանը փոխանցել  լավ ձևավորված օրակարգ:

Զոհրաբ Մնացականյանը գագաթնաժողովի օրերին, սակայն դրա շրջանակից դուրս մի շարք հանդիպումներ կանցկացնի այլ երկրների իր գործընկերների հետ: Բացի այդ՝ լինելու են պետությունների և կառավարությունների ղեկավարների այցեր, որոնք նույնպես առիթ են տալու երկկողմ հանդիպումներ անցկացնելու: «Բոլոր պետությունները նման բազմակողմ միջոցառումներն  օգտագործում են, որ միմյանց հետ  երկկողմ օրակարգեր քննարկեն: Սա էլ բացառություն չէ»,- նշեց Մնացականյանը:

Այս տարվա հոկտեմբերից մինչև 2020 թվականը Հայաստանը ստանձնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am