Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ֆրանսիայի տաղավարը ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է երկիրն իր ողջ բազմազանությամբ

Ֆրանսիայի տաղավարը ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է երկիրն իր ողջ բազմազանությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի  ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ավանում Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 7-ին:

«Ֆրանսիայի տաղավարը ստեղծվել է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով, որովհետև ֆրանսերենն այդպես է բնորոշում նախագահ Էմանուել Մակրոնը: Մենք փորձել ենք այս տաղավարում ֆրանսերենը ցույց տալ իր բոլոր տարրերով: Այստեղ կարելի է  տեսնել թվային տեխնոլոգիաներ, վիրտուալ իրականություն, տեսախաղեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի կցորդ Լենա Գյուլխասյանը:

Ֆրանսիայի տաղավարում կա նաև հատուկ տարածք՝ նվիրված գործարարությանը, որտեղ բոլոր ֆրանկոֆոն գործարարները կարող են հանդիպել, կազմակերպել տարբեր սեմինարներ: Ներկայացված է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, որի հետ կարելի է  բիզնես-քննարկումներ կազմակերպել:  Տաղավարում կա նաև արհեստներին նվիրված տարածք:  Տաղավարում են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսանողները, ովքեր անում են վարսահարդարության, խոհարարության ցուցադրություններ: Կան նաև Հայաստանում ֆրանսիական կրթական ցանցի ներկայացուցիչներ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, դպրոցը։ Նրանք ներկայացնում են իրենց կրթական ծրագրերը, գործունեությունը Հայաստանում։

Տաղավարում գործում է առանձին սրահ՝ կոնֆերանսների համար: Քննարկումներ են լինելու ինչպես բիզնեսի վերաբերյալ, այնպես էլ՝ թատերական ոլորտի, լեզվի վարպետության դասեր:

«Այս տաղավարով ուզում ենք ցույց տալ այսօրվա Ֆրանսիան: Այն և մշակութային, և գործարար երկիր է: Ներկայացնում ենք ողջ բազմազանությունը»,- ընդգծեց Գյուլխասյանը:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12։00-20։00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար: Պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am