Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը  տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ Փաշինյանին

Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը  տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ 
Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այս դրոշը տիեզերքում, 400 կմ բարձրության վրա գտնվել է մոտ 200 օր, այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ: Ես համարում եմ, որ այս դրոշը կդառնա Հայաստանի նոր կյանքի խորհրդանիշ՝ ամենակարևորը՝ կյանքի կայունության, տնտեսության աճի, ձեր բարօրության, խաղաղության և ձեր և Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդանիշ»,- նշեց Անտոն Շկապլերովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառման ընթացքում ցուցադրվեց տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Օլեգ Արտեմևի տեսաուղերձը, ով իր խոսքն ուղղեց Հայաստանին: Այդ տիեզերագնացը դեռ նոր է երկիր հասել և իր հետ բերել է Երևան քաղաքի դրոշը: Երևան քաղաքի դրոշը նույնպես պաշտոնապես կհանձնվի վարչապետին:

Հոկտեմբերի 7-ին Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am