Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իսրայելական երկաթուղում «խաղաղ» վագոններ են հայտնվել

Իսրայելական երկաթուղում «խաղաղ» վագոններ են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել Է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով: Համապատասխան հաղորդագրությունը փոխադրողի կայքում հայտնվել Է հոկտեմբերի 5-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղեկացվում Է, որ յուրաքանչյուր գնացքի երկու վագոններում նախատեսված Է հեռախոսազանգերի եւ հուզական խոսակցությունների սահմանափակում: Ուղեւորները, որոնք չեն ցանկանում ամբողջ ճանապարհին լսել ուրիշների աշխատանքային եւ անձնական հարցերի պարզաբանումները, կարող են դրանցում տեղեր ամրագրել:

Միաժամանակ ընկերության ղեկավարությունը հույս Է հայտնում, որ, ձեռք բերելով «խաղաղ» վագոնի տոմս, ուղեւորն ինքն Էլ պատրաստ Է ձեռնպահ մնալ շարժական հեռախոսով խոսակցություններից: Սակայն այդպիսի վագոններում կանոնների պահպանումը մնալու Է իրենց իսկ ուղեւորների խղճի վրա, աշխատակիցները կարող են լռությունը խախտելու համար նկատողություն անել միայն ամենածայրահեղ դեպքում, նշվում Է «Ռակեվետ Իսրայել»-ի կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am