Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սալվինին ԵՄ-ի ղեկավարությանը մեղադրել է Եվրոպան եւ Իտալիան կործանելու մեջ

Սալվինին ԵՄ-ի ղեկավարությանը մեղադրել է Եվրոպան եւ Իտալիան կործանելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին Եվրամիության (ԵՄ) ղեկավարներին մեղադրել Է Եվրոպայի եւ Իտալիայի կործանման մեջ՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանի ապագա ընտրությունները կփոխեն այդ իրավիճակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպան համաձայնեց այն բյուջետային միջոցառումներին, որոնք վերջին տարիներին Իտալիայի վիճակն ավելի աղետալի եւ խախուտ դարձրեցին»,- հայտարարել Է նա՝ հոկտեմբերի 5-ին Հռոմում ելույթ ունենալով գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայի ցույցի ժամանակ:

«Ես առավոտները վեր չեմ կենում՝ մտածելով այն մասին, թե ինչ են մտածում Իտալիայի եւ նրա կառավարության մասին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են (Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ) Յունկերը եւ (Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ) Մոսկովիսին: Նրանք կործանեցին Եվրոպան եւ Իտալիան»,- նշել Է Սալվինին:

Նրա խոսքով՝ Եվրոպան ներսից փոփոխությունների կարիք ունի, ինչին կարող են օժանդակել եվրոպական ընտրությունները, որոնք տեղի կունենան հաջորդ տարվա մայիսին:

«Եթե դրանք մեզ չօգնեն, ամեն ինչ շատ կբարդանա»,- ասել Է քաղաքական գործիչը: Հուլիսին Սալվինին, որը գլխավորում Է երկու կառավարող կուսակցություններից մեկը՝ «Լիգան», ցանկություն Է հայտնել միավորել նման գաղափարախոսությամբ մի շարք եվրոպական կուսակցություններ եւ մեծամասնություն ստանալ Եվրախորհրդարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am