Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էմիլի Ռատակովսկիին ձերբակալել են

Էմիլի Ռատակովսկիին ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին հայտնվել Է այն 302 ցուցարարների թվում, որոնց ձերբակալել են ԱՄՆ-ի Գերագույն դատավորի պաշտոնում Բրետ Քավանոյի նշանակման դեմ հանրահավաքին մասնացելու համար:

Այս մասին նա հայտնել Է իր Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօր ինձ ձերբակալեցին Բրետ Քավանոյի, այն մարդու դեմ ակցիայի ժամանակ, որին բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Տղամարդը, որը ցավ Է պատճառել այդքան կանանց, չպետք Է իշխանության գլուխ կանգնի»,- նշել Է մոդելը գրառման մեջ: Ռատակովսկիի հետ ձերբակալել են նաեւ դերասանուհի Էմի Շումերին:

Սոցցանցում հայտնվել Է տեսագրություն, որտեղ ոստիկանության աշխատակիցը Շումերին հարցնում Է, թե նա ցանկանում Է արդոք, որ իրեն ձերբակալեն, եւ դերասանոուհին պատասխանում Է. «Այո՛»: BBC News-ը նշում Է, որ ցույցի ժամանակ բոլոր ձերբակալվածները կանայք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am