Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում պատգամավորներ Միհրան 
Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Քանի որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ունեն հատուկ կարգավիճակ, նրանց կփոխանցվի նյութերը, իսկ միջադեպին կտրվի իրավական գնահատական՝ ըստ ընթացակարգի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Օսիպյանը:

Ոստիկանապետը հայտնեց, որ այդ գործով բերման են ենթարկվել Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի թիկնապահները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am