Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պաշտպանության նախարարությունը հիփոթեքի ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռելու բոլոր զինծառայողներին

Պաշտպանության նախարարությունը հիփոթեքի ծրագրից օգտվելու հնարավորություն է 
ընձեռելու բոլոր զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությունում գտնվող ծրագրի նպատակն է «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային  ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ոչ միայն երիտասարդ, այլ նաև բոլոր զինծառայողներին: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց հիփոթեքային ծրագրով, նշեց նաև՝ մոտ  հազար թոշակառու և չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանի հերթում: Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այս խնդրի լուծումը:

«Կառավարությունում քննարկվող հարցը հիպոթեքի հնարավորությանն  է վերաբերում: Մենք հնարավորություն են ընձեռում բոլոր զինծառայողներին օգտվել հիպոթեքի հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներն: Քանի որ ակնկալիքներն ավելի մեծ են թոշակավորվելու ժամանակ  անմիջապես բնակարան կամ հողամաս ստանալու, դրա համար պայքար է գնում, որպեսզի դա իրականություն դառնա»,-ասաց Տոնոյանը:

Նրա հավաստմամբ՝ բնակարանների տրամադրման համար կառավարությունը ծրագիրը քննարկվում է՝ գտնելու ձևաչափը: Բնակարաններ տրվելու են առաջին հերթին հաշմանդամներին և զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին:

Գորգիսյանը հետաքրքրվեց նաև երեսունյոթ տարեկանից հետո զինծառայությունը թողնող սպաների մասին, Տոնոյանը նշեց՝ այս  պահին իր զեկույցից հետո վարչապետին և կառավարությունում քննարկումներ անցկացնելուց հետո այդ գործընթացը կասեցնելու են: Զորացրումները չեն իրականացվելու անմիջապես այդ տարիքը լրանալուց հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am