«Արսենալ»-ը մեկնել է Բաքու, Մխիթարյանը` ոչ
14:10, 3 Հոկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն մեկնել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կմրցի «Ղարաբաղ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմի հետ Ադրբեջան չի մեկնել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով մնացել է Լոնդոնում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:
Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում